Գնահատեք նրան, ով ձեր կողքին է…

Հիշում եմ, երբ ունեի մի խաղալիք, որին մշտապես անտեսում էի, բոլոր խաղալիքներով խաղում էի, բացի այդ մեկից: Սակայն մի օր, երբ զգացի, որ այն ինձ անհրաժեշտ է, բացահայտեցի, որ այն չկար, անհետացել էր: Մի տեսակ ափսոսանք և մեղավոր զգացի ինձ…

Երբեմն չենք նկատում այն մարդկանց, ովքեր մեր կողիքն են, ովքեր մեր կյանքին երանգներ են հաղորդում: Կարծում ենք, նրանք միշտ մեր կողքին կլինեն, նույնը կլինեն, կսիրեն և կհասնեն մեզ յուրաքանչյուր պահի: Սակայն, երբ մի առավոտ արթնանում ես և իմանում, որ այդ մարդը այլևս չկա, նա այլևս ֆիզիակապես մեր կողքին չի լինի, սկսում ես զգալ քո մեղավորությունը նրա հանդեպ, հիշում, ափսոսում, որ ըստ արժանվույն չես նվիրվել և սիրել նրան, ինչպես նա է արել, նույնիսկ դատապարտում ես քեզ, որ նրա գրած նամակներին երբեմն չես պատասխանել, որովհետև մի քանի վարկյան չես ցանկացել նրան նվիրել: Այլևս փոխել ոչինչ հնարավոր չէ…
Սեր նվիրեք բոլորին, բայց մի անտեսեք իսկապես ձեր սիրո կարիքը զգացող, ձեզ անվերադարձ սեր նվիրող, միշտ ձեր կողքին կանգնած մարդկանց մասին:

Leave a comment