Притча о жизни

Image

Дочь пришла к отцу и говорит: 
– Отец, я устала, у меня такая тяжелая жизнь, такие трудности и проблемы, я все время плыву против течения, у меня нет больше сил.. Что мне делать? 

Отец вместо ответа поставил на огонь три одинаковых кастрюли с водой. В одну бросил морковь, в другую положил яйцо, в третью насыпал размолотые зерна кофе. 
Через некоторое время он вынул из воды морковь и яйцо и налил в чашку кофе. 

– Что изменилось? – спросил он свою дочь. 

– Морковь и яйцо сварились, а зерна кофе растворились в воде. – ответила она. 

– Нет, дочь моя, это лишь поверхностный взгляд на вещи. Посмотри, твердая морковь, побывав в кипятке, стала мягкой и податливой. Хрупкое и жидкое яйцо стало твердым. Внешне они не изменились. Они лишь изменили свою структуру под воздействием одинаковых неблагоприятных обстоятельств – кипятка. 
Так и люди – сильные внешне, могут расклеиться и стать слабыми там, где хрупкие и нежные лишь затвердеют и окрепнут.. 

– А кофе? – спросила она. 

– О! Это самое интересное! Зерна кофе полностью растворились в новой враждебной среде и изменили её – превратили в великолепный ароматный напиток. 

Есть особые люди, которые не изменяются в силу обстоятельств – они изменяют сами обстоятельства и превращают их в нечто новое и прекрасное, извлекая пользу и знания из ситуации.

Կռիվ էի տալիս ամբողջ դպրոցի դեմ

ImageԱյսօր չգիտեմ ինչու հիշեցի դպրոցական տարիներս, որոնք այնքան էլ չեմ սիրել, նամանավանդ վերջին ավարտական տարիներս: Նայում էի այսօր դասընկերուհուս նկարները և հիշեցի, թե ինչպիսի հավատարմություն ուներ, նույնիսկ, երբ ամբողջ դասարանը իմ դեմ էր ելած մի դեպքից հետո…

Միգուցե հիմա, որ կարդաք, ձեզ թվա, թե վաայյյ ինչ է եղել որ, բայց հավատացեք այն շատ խորն է իմ մեջ նստած և մինչ այսօր ես զգում եմ այդ վիրավորանքը: Ես միշտ գերազանց եմ սովորել դպրոցում, եղել են թերացումներ, ում մոտ չի լինում, միշտ սիրված եմ եղել ուսուցիչների կողմից և գումարած դրան իմ ծնողներն էլ աշխատել են նույն այդ դպրոցում, ինչը բոլոր ծնողական ժողովներին դասարանցիներիս ծնողների բերանի ծամոնն էր դարձել. <<ՀԱ ԸԲԸ, ՄԵՐՆ ՈՒ ՀԵՐԸ ԴՊՐՈՑՆ ԵՆ, ԻՐԱՆ 5 ՉԴՆԵՆ ՄԵՐ ԵՐԵԽԵՔԻՆ ԴՆԵՆ>> և այլն և այլն…  8-րդ դասարանն էինք արդեն, երբ մեր հակառակ դասարանը ցրեցին և կես աշակերտներին տեղափոխեցին մեր դասարան, նրանց մեջ էր նաև մի աղջիկ, ով դեռ այդ ժամանակվանից իր կյանքում շատ դառնություններ էր տեսել՝ նրա մայրը մահացած էր, իսկ հայրը ազատազրկված: Սկզբում ըմբռնումով էի մոտենում նրան, սակայն այդ ժամանակ միգուցե ինձ հասկանալի չէր, որ նման մարդիկ նախանձությունից ամենինչի ընդունակ են: Դասարանում  նաև Մոսկվայից եկած մի աղջիկ ունեինք, ով բավականին ֆինանսապես ապահովված էր: Ամբողջ դասարանի, այդ թվում մեր շատ ուսուցիչների ոտքերը դողում էին՝ դե փող ունի էլի, բայց անկեղծորեն էլ ասած շատ խելացի ու լավ աղջիկ էր: Առանձնապես մտերիմ չէի նրա հետ այդ ժամանակ, որովհետև ես ունեի իմ մտերիմ ընկերուհին, ով ամենինչում ինձ աջակցում էր ու կողքիս էր: Դե ես շատ աշխույժ եմ եղել դպրոցում, դասարանի ավագն էի և վերը թվարկածներս գումարած հանգիստ չէր տալիս <<դժբախտ>> աղջկան:  Նա սկսեց իր դավադրությունները իմ հանդեպ: Այդ ժամանակ դպրոցում տղաների շրջանում հեղինակություն վայելող, մեզանից մի տարով մի մեծ տղա սիրահարված էր մեր Մոսկվայից եկածին և առանձնապես համակրանք չէինք տածում միմյանց հանդեպ, որը լավ գիտեր դավադիրը: Նա, ծանոթ լինելով այդ տղային, սկսեց նրան ստեր հորինել, թե իբր ես նրան և նրա ընտանիքին անվայել խոսքեր եմ ասել, նրա և Մոսկվայի աղջկա հարաբերությունների վերաբերյալ ավել-պակաս խոսացել եմ: Մի օր դպրոցում ընդհարվեցինք, երկու օր և այն դարձավ համադպրոցյան կռիվը ինձ հետ: Նույնիսկ այդ տղայի հայրը մի անգամ եկել էր ինձ հետ կռվելու: Այսօրվա նման հիշում եմ ինչ անկեղծ արցունքներ էի թափում և երդվում, որ նման բաներ չեմ ասել, իսկ ինձ չէին հավատում: Աղաչում էի ծնողներիս դպրոցս փոխել, բայց նրանք չէին ուզում, որ ես խնդիրներիցս փախչեմ: Այդ ժամանակ ինչ ուզում էի ասեի, միևնույն է ինձ չէին հավատալու, ես շատախոս, աշխույժ ու ընդդիմադիր Անին էի, իսկ ստեր տարածողը մի <<խեղճ>> աղջիկ:

Ամբողջ դասարանը իմ հետևից խոսում և ուսուցիչների հետ վատաբանում էին ինձ, հիշում եմ այսօրվա նման, միայն իմ ընկերուհին, իմ Լալան, ինձ մենակ չթողեց և պայքարեց բոլորի դեմ ինձ համար: Կյանքի ուղիները երբեմն բաժանում են, հիմա մենք այդքան էլ մտերիմ չենք, սակայն, ես երբեք չեմ մոռանա նրա հավատարմությունը և սերը:

Մինչ այժմ բոլորը գիտեն, թե այդ ամենը ես ասել եմ և արել եմ: Երբեմն նրանց հանդիպելիս ուզում եմ կանգնել և բացատրել, որ հավատան: Հետո ինքս ինձ համար տալիս եմ հարյուր դրամը գազելի վարորդ դարձած դպրոցական տարիների հեղինակությանը, <<խեղճ>> աղջկան բարևում եմ և քիթս վեր պահած անցնում մոտից, որովհետև նա ոչնչի չի հասել այս կյանքում:

Այդ տարիներին ես ինքս ինձ խոստացա, որ այնքան ուժեղ եմ լինելու, որ ապացուցեմ, թե ինչքան էլ ինձ բոլորը փորձեն ծնկի իջեցնել ստորաբար, ես անմեղ եմ ու մաքուր Աստծո առաջ, նա ինձ ավելի բարձր կհանի:

Ես այս թեմայով դպրոցիցս հետո չեմ խոսացել և ոչ մեկին չեմ պատմել, իսկ այսօր պատմում եմ իմ ընթերցողներին, որովհետև 7 տարի է անցել, իսկ ես դեռ չեմ կարողացել մոռանալ վիրավորանքս այդ տարիների:

Զզվանք, նողկանք ու ատելություն

 

Զզվանք, նողկանք ու ատելություն,

Վերջն է մարդու հոգեկան վիճակի,

Երբ ամեն բարուն ու մաքուրի

Պատասխանում են դաժանությամբ:

Սիրել, հարգել և նվիրվածություն,

Թշնամին է այն մարդու

Ով երբեք չի տածել ու

Սերմանել իր միջի թարախություն:

Փախնել, պտտվել կամ մնալ տեղում,

Միևնույն է վերջ չկա ատելության,

Զզվանքի ու նողկանքի,

Քան դեռ կա մարդկություն:

 

О браке

Бывает дефицит финансов,
Железа дефицит – в крови,
Бывает мало в жизни шансов,
Но хуже – дефицит любви.
Тем, кто женился по “залёту”,
Хочу сказать: ваш брак не плох.
“Залёт” подобен самолёту,
В котором двигатель заглох.

Тем, кто женился по привычке,
Хочу открыть один секрет:
Ваш брак большой подобен спичке,
В которой, правда, серы нет.
И быт уютливо-угрюмый
Не разожжёт огня в крови.
Поверьте мне, что даже юмор
Не лечит дефицит любви.

Тем, кто женился по расчёту,
Возможно, больше повезло
И не сводя друг с другом счёты
Живут они “друзьям” назло,
Подобно вложенным банкнотам:
Жизнь – долгосрочный депозит.
Они в любви давно банкроты –
Не ощущают дефицит.

Те, кто женат на голом теле
И только телом дорожит,
Покуда нет проблем в постели,
Не испытают дефицит.
Но стоит телу “разрыхлиться”
И потерять “товарный вид” –
Захочется пережениться.
Наступит “телодефицит”.

И чтоб семья могла сложиться,
Нам браки нужно создавать
Не с тем, с кем хочется ложиться,
А с тем, с кем хочется вставать!

Автор неизвестен

Անկապ եզրակացություն սիրո մասին

Հիմա նստած մտածում էի, թե որն է սերը, այնքան ծեծված են այդ խոսքերը և մտորումները: Բոլորը անխթիր միշտ մտածում են այդ ուղղությամբ: Երկար մտածելուց հետո եկա մի անիրական եզրահանգման. սերը ծագում է յուրաքանչյուրի մոտ, բայց այն սկսում է մարել կյանքի հանգամանքներից, իսկ կյանքի հանգամանքներ հիմնականում ստեղծում են այլ մարդիկ, այսինքն սերը մի զրոյական, օղակաձև սպիտակ ձյունով ծածկված կերպար է, որտեղ ամեն մի մարդու մտնելուն պես այն սկսում է աղտոտվել և պչանալ, վերջում այնտեղ ավելի շատ մարդիկ են լինում, որը ստիպում է երկու մարդկանց միջև ծագած սերը հանգցնել: Հետևաբար սեր կլինի այս մոլորակում, երբ մարդիկ չլինեն, իսկ մարդիկ չեղան մարդկային սերը չի լինի: Մի տեսակ անիմաստ ստացվեց գրածներս, բայց հավատացեք ինքս էլ բան չեմ հասկանում….
Հ.Գ. Փոքր ժամանակվանից առայսօր չեմ սիրել ՛՛Ռոմեո և Ջուլիետը՛՛, որովհետև այդ գրվածքից է սկսվում մարդկանց խաբեությունը իրական և անբասիր սիրո մասին: Բոլորը այդպիսի սեր փնտրելով են ապրում և հիասթափված հեռանում…

Проходя мимо…

Проходя мимо церкви.., – крестись..,
Проходя мимо нищих…, – делись…,
Проходя мимо юных…, – не злись…,
Проходя мимо старых…, – склонись…,

Проходя мимо кладбищ.., – присядь…,
Проходя мимо памяти…, – вспомни…,
Проходя мимо матери.., – встань…,
Проходя мимо родичей…, – помни…,

Проходя мимо знаний…, – возьми…,
Проходя мимо лености…, – вздрогни…,
Проходя мимо праздных…, – твори…,
Проходя мимо павших…, – запомни…,

Проходя мимо мудрых…, – постой…,
Проходя мимо глупых…, – не слушай…,
Проходя мимо счастья…, – ликуй…,
Проходя мимо щедрых…, – откушай…,

Проходя мимо чести…, – храни…,
Проходя мимо долга…, – не прячься…,
Проходя мимо слова…, – держи…,
Проходя мимо чувств…, – не стесняйся