Ինձ հետ մնա

Երբ կրկին անգամ փողոցների լույսերը հանգեցին և բոլոր ալիքներով ոչ մի հաղորդում չկար, երբ միայն շների հաչոցներն էին լսվում և կայարանի գնացքների ձայնը, երբ արդեն բավականին ուշ էր, ժամանակն էր քնելու, այլապես մի երկու ժամից լուսանալու է դրսում, մոտեցա, նստեցի պատուհանի գոգին որոշեցի մի քանի վարկյան էլ զմայլվել լուսնի լույսերով ողողված ծառներով: Հմայված նայում էի և այդ լույսերի միջից նկատեցի քեզ, իմ միակին, այն մարդուն ում համար պատրաստ եմ մոռանալ ինքս ինձ: Պատուհանից դուրս եկա բակ, մի փոքր զարմացած, սակայն հրճվանքի ժպիտը թաքցնել չկարողանալով մոտեցա քեզ, բռնեցի տաքուկ ձեռքդ և գնացինք հեռու հեռուներ: Կանաչապատ դաշտ էր, որտեղ լուսինը ուղղել էր իր ամենագեղեցիկ շողերը, այդ տեղը ես պատկերացնում էի ինչպես դրախտը գիշերով: Միայն երկուսով էինք, չկար ոչ մեկ, դու իմն էիր, իսկ ես քոնը: Տաքուկ շնչառությունդ ջերմացնում էր մարմինս, հայացքդ, որը միայն սիրո մասին էր խոսում, ինձ թևեր էր տալիս թռչելու: Երբ քո գրկում սկսեցի քնել, իսկ ես մոռացել էի քնելն ինչ է նշանակում, երբ այն ամենը ինչ ինձ պետք էր այս կյանքում իմ կողքին էր, երբ իմ սիրտը խփում էր և հուշում, որ կենդանի եմ, սկսեցի սառնություն զգալ, այլևս չտեսնել քո աչքերը դու գնացիր, կորչեցիր հեռու հեռվում: Վազելով փորձեցի հասնել քեզ, բայց դու անհետացար: Դու ուղղակի տեսիլքի տեսքով այցելեցիր ինձ, կենդանացրեցիր ինձ գեթ մի քանի րոպեյով:
Երբ զգացի, որ այլևս չեմ հասնում քեզ, բացականչեցի աղերսելով. «Մի′ գնա, ինձ հետ մնա′»: