Ռոմանտիկ խորհուրդներ N2

  • Պատրաստիր թխվածք քո սիրելիի համար և վրան գրիր ձեր երկուսի անունները կամ ռոմանտիկ խոսքեր: Իսկ ավելի հետաքրքիր կլինի, եթե երկուսով ինչ-որ բան թխեք կամ պատրաստեք խոհանոցում:
  • Գնացեք գետափ, լողափ, եթե հնարավոր է ծովափ և միասին հավաքեք հետաքրքիր քարեր, մարգարիտներ, խխունջներ:
  • Պատրաստիր դեսերտ քո սիրելիի համար, որը կլինի ելակի, բալի սերուցքով կամ շոկոլադի մեջ թաթախված խնձորների կտորներ:
  • Նվիրիր միջին չափի խորանարդ որտեղ բոլոր կողմերին փակցված կլինեն ձեր նկարները և սիրային խոսքեր գրված կլինեն
  • Երկուսով գնացեք չմշկելու
  • Երկուսով գնացեք քո սիրելիի սիրելի խմբի համերգին
  • Գնացեք կենդանաբանական այգի, կամ այնպիսի վայրեր, որտեղ կենդանիներ կան և միասին կերակրեք նրանց:
  • Միասին գնացեք թեյարան և սկսեք ընթերցել նախապես պատրաստած քո սեփական սիրային նամակը կամ բանաստեղծությունը:
  • Ձայնագրիր կարճ վիդեո հոլովակ, որտեղ խոստովանում եք ձեր սերը, ուղարկիր էլ-փոստով կամ սկավառակի տեսքով նվիրիր նրան

Ռոմանտիկա ջրվեժի մոտ

Մաքուր օդ, հրաշք բնություն և ահա նա գտավ բարձունքից թափվող մի ջրվեժ: Հանեց շորերը, լրիվ մերկ, կրծքաբաց նետվեց ջրվեժի մոտ գոյացած ջրափոսում լողանալու: Նա նույնիսկ չէր կասկածում, որ վերևից նրան հետևում էր մի երիտասարդ տղա, ով չէր կարողանում աչքը կտրել այդ աղջկա գեղեցիկ ու փայլող մաշկից, նրան գայտակղում էր աղջկա երկար մազերը, որոնք նրբորեն կպել էին բարակ իրանին: Նա հետևում էր աղջկան և պատկերացնում, թե ինչ երջանիկ կլիներ, եթե ինքն էլ նրա հետ այդ ջրվեժի տակ լողանար և համբույրներով ողողված և գրկախառնված ժամեր շարունակ վայելեին այդ բնության հրաշքը:
Աղջիկը նստեց քարին և նկատեց ժամերով իրեն հետևող տղային, ամոթից ծածկվեց առաջին իսկ պատահած խոտի կտորով, իսկ այդժամ տղան ապշած հայացքով դեռ շարունակում էր մտքերում իրեն պատկերացնել այդ աղջկա հետ, բայց մի պահ աչքերը ուղղեց աղջկա կողմը և հասկանալով, որ վերջինս նկատել է իրեն` շտապեց հնարավորինս արագ հեռանալ: Բայց վերջին պահին իրեն նետեց դեպի ջրափոսը, լողալով մոտեցավ աղջկան, ամուր գրկեց իրանը և այնպիսի համբույր նվիրեց, որ շուրջ բոլորը լցվեց հեքիաթային փայլով:

Օրեր շարունակ նա հիշում էր այդ ջրվեժը և հրաշք, նրբիրան աղջկան…

ԱՄՈՒՐ ԳՐԿԵՔ և ՊԱՀԵՔ ՁԵԶ ՊԱՐՈՒՐՈՂ ՇՈՂԻՆ

Կրկին մտնում ես տուն, հանում ես կոշիկներդ, նստում ես աթոռին ու սկսում մտածել, արդյոք սա մենակությունն է, թե պարզապես սա է ազատությունը:
Նույնատիպ օրվանից հետո, ձանձրացած նստում ես ձեր տան բակում տարիներ շարունակ իր կանգուն տեղը գտած քարին ու նայում ես լիալուսնին: Նայում ես երկար, երկար և կարծես քեզ լուսնի շողերը սկսում են գրկել, բարձրացնել վերև, պարուրում քեզ և դու վերևում տեսնում ես ծանոթ մի դեմք, ով անխոս գրկում է քեզ, գուրգուրում, ում աչքերին նայելով մի աշխարհ ես գտնում, ով քեզ երբեք չի իջացնի և թողնի այն մռայլ ու մամռապատ քարին, որին ամեն օր նստած երազել ես թռչելու մասին: Նա մոտենում է քեզ, մեղմիվ համբուրում և սրտիդ սառույցի փոխարեն նրա արեգակ պատկերն է հայտնվում:

Այդպես ամեն օր անգույն օրդ գունավորվում է գիշերվա նրա տարածած կապույտ երանգով, անհամբեր սպասում ես այն պահին, թե երբ են շողերը տանելու նրա մոտ քեզ: Բայց երբ հերթական անգամ պարուրված մեղմ շողերով բարձրանում ես նրա մոտ և հանկարծակի բացահայտում, որ նա այն իդեալը չէ, որին դու միշտ պատկերացրել ես, նա էլ ունի թերություններ, որոնք բացարձակապես չեն խանգարում քեզ սիրելուն, վախկոտի նման փախչել ես ուզում, ինչքան հնարավոր է հեռու նրանից, մտնում ես մռայլ մի անկյուն և լացում, որ քո երազանքը չի կատարվում, միթե դու չես բացահայտելու այն մարդուն, ով ամենինչով համապատասխանում է քո ցանկություններին:

Օրեր շարունակ չես հայտնվում բակում գիշերը, իսկ լուսնի շողերը դեռ սպասում են, տխրում, որ դու չկաս: Քայլում ես մարդկանց մեջ ու հասկանում, որ միգուցե և հանդիպես քո իդեալական կերպարին, բայց նա կլինի նյութեղեն, նյութական, այլ ոչ թէ լուսնի շողերից ստեղծված հրաշալի պատկեր, ով դեռ սպասում է քեզ:

Գիշեր է, լռություն, միայն մի քանի թռչունների ձայնն է գալիս և քամին է սուրում, հասկանալով, որ ոչ մեկ քեզ չի հասկանա ու չի ընդունի, որ դու քո կյանքը նվիրես լուսնի շողերին, միևնույն է դուրս ես գալիս ու գնում ընկնում դեռ քեզ սպասող շողերի գիրկը, որը ինքնին սերն է` քեզ սպասող: