Սպանում են միշտ այն ոգևորությունն, որը կա իմ մեջ…

Կարծես 400 մետրանոց վազքի պատրաստվեմ, տեղից պոկվում եմ, սկսում վազել և անպայման այդ ընթացքում մի մութ անկյունից դուրս է թռնում մեկը և դանդաղեցնում այն ուժը, որով ընթանում եմ: Իհարկե ոգևորվածությունս կորցնում եմ, սակայն ուժգնությամբ ընթանալով միանշանակ այդ մութ անկյունից դուրս պրծացներին ոտնատակ եմ տալիս և անցնում եմ մյուս վազքուղի:

Միգուցե միայնակ եմ այդ վազքում, բայց ես հետ չեմ դառնում իմ վազքուղուց և միշտ START-ին հասնում եմ:

Անկեղծ եղեք և մարդկանց մինչ վազելը տեղեկացրեք ձեր նպատակների վերաբերյալ:

Միշտ ասել եմ և ասում եմ՝ Աստված ինձ շատ է սիրում, ինչքան փորձեք ծնկի իջեցնել, այդքան նա ինձ կհանի ոտքի և վերև…

Դարձեք համասեռամոլ պրծեք

Մի դիտարկում եմ կատարել, որի հիմք է հանդիսացել վերջերս ակնառու դարձած աղջիկների և տղաների միմյանց հանդեպ հոգեբանական բռնություն կիրառելու փորձերը:
Այսպես հետևում էի, թե սոցիալական ցանցերում ինչ մտքերով են փոխանակվում, ինչ մեթոդներով են չափում կամ բացառում սեռերի մտածելու կարողությունների աստիճանը: Իգական սեռի ներկայացուցիչները բացարձակապես համամիտ են դառնում այն իրողության հետ, որը կոչվում է «Կինը խելք ունենար տղամարդուն չէր սիրի» և հակառակն էլ արական սեռի ներակայացուցիչներն են ասում: Չգիտեմ ինչու շատ բանավեճերում վերջում պարզվում է, թե չգիտես ինչու, կինը առանց տղամարդու չի կարող ապրել, կինը դառնում է մի անխոս էակ, որը միայն ստեղծված է տղամարդուն ծառայելու նպատակով: Նաև կա հակառակը, որ շատ իգական սեռի ներակայացուցիչներ կարծում են, թե տղամարդը նման է մի այնպիսի էակի, որը մի վարկյան ավել չի կարող գոյատևել առանց կնոջ:

Մի խոսքով արդեն ձանձրալի է այդ ամենը, երբեք պետք չէ հիմնվել անձնական փորձի վրա և վարկաբեկել մյուսներին, բոլորը տարբեր են, ամեն մեկը մի յուրահատուկ բնավորությամբ: Կին, տղամարդ, բակի շունիկ, տան փիսո և այլն ամենինչ փոխկապակցված է և դժվար է ապրել առանց դրանց համադրության, անհետաքրիր է: Պարզապես պետք է գիտենալ քո տեղը կյանքում, հարգել քեզ և քո հակառակ սեռի ներկայացուցիչներին, փոխլրացման եզրեր գտնել և հասկանալ, որ կա միայն երկու սեռ` արական և իգական, եթե չեք կարող ընդունել, սիրել և հարգել հակառակ սեռի ներակայացուցչին, ապա մի օր էլ չզարմանաք, երբ սկսեք սեռական հակումներ զգալ քո իսկ սեռի ներկայացուցչի հանդեպ:

Կարծում եմ օգտակար կլինի ընթերցել` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ