Դարձեք համասեռամոլ պրծեք

Մի դիտարկում եմ կատարել, որի հիմք է հանդիսացել վերջերս ակնառու դարձած աղջիկների և տղաների միմյանց հանդեպ հոգեբանական բռնություն կիրառելու փորձերը:
Այսպես հետևում էի, թե սոցիալական ցանցերում ինչ մտքերով են փոխանակվում, ինչ մեթոդներով են չափում կամ բացառում սեռերի մտածելու կարողությունների աստիճանը: Իգական սեռի ներկայացուցիչները բացարձակապես համամիտ են դառնում այն իրողության հետ, որը կոչվում է «Կինը խելք ունենար տղամարդուն չէր սիրի» և հակառակն էլ արական սեռի ներակայացուցիչներն են ասում: Չգիտեմ ինչու շատ բանավեճերում վերջում պարզվում է, թե չգիտես ինչու, կինը առանց տղամարդու չի կարող ապրել, կինը դառնում է մի անխոս էակ, որը միայն ստեղծված է տղամարդուն ծառայելու նպատակով: Նաև կա հակառակը, որ շատ իգական սեռի ներակայացուցիչներ կարծում են, թե տղամարդը նման է մի այնպիսի էակի, որը մի վարկյան ավել չի կարող գոյատևել առանց կնոջ:

Մի խոսքով արդեն ձանձրալի է այդ ամենը, երբեք պետք չէ հիմնվել անձնական փորձի վրա և վարկաբեկել մյուսներին, բոլորը տարբեր են, ամեն մեկը մի յուրահատուկ բնավորությամբ: Կին, տղամարդ, բակի շունիկ, տան փիսո և այլն ամենինչ փոխկապակցված է և դժվար է ապրել առանց դրանց համադրության, անհետաքրիր է: Պարզապես պետք է գիտենալ քո տեղը կյանքում, հարգել քեզ և քո հակառակ սեռի ներկայացուցիչներին, փոխլրացման եզրեր գտնել և հասկանալ, որ կա միայն երկու սեռ` արական և իգական, եթե չեք կարող ընդունել, սիրել և հարգել հակառակ սեռի ներակայացուցչին, ապա մի օր էլ չզարմանաք, երբ սկսեք սեռական հակումներ զգալ քո իսկ սեռի ներկայացուցչի հանդեպ:

Կարծում եմ օգտակար կլինի ընթերցել` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրահարվածության նշաններ

Վերջերս փորձեցի անձնական, այլոց օրինակներով վերլուծություն կատարել և հասկանալ ինչ նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ մարդը հրապուրվել է, սիրահարվել է կամ նման մի դաժան իրավիճակում է հայտնվել:

  1. ամբողջ օրը խոսելիս մեջբերումներ ես անում նրա ասածները
  2. պատահական անցորդներին նրան ես նմանացնում
  3. ինչ չես արել, բայց գիտես որ նա սիրում է անում է, սկսում ես ինքդ անել
  4. հայելու առաջ ավելի շատ ժամանակ ես անցկացնում
  5. պատճառ ես փնտրում նրա հետ խոսելու կամ տեսնվելու համար
  6. սկսում ես պլաններ մշակել այդ մարդու հետ կապված
  7. եթե խոսում եք վիրտուալ աշխարհում, բացում ես ձեր խոսակցությունները և ընթերցում սկսած ամենասկզբից
  8. ինքդ էլ չգիտես ինչ ես ուզում այդ մարդուց
  9. սկսում ես ռոմանտիկայի գիրկը ընկնել
  10. չգիտես ինչու ձեր երեխաներին ես պատկերացնում
  11. խանութում հագուստ գնելիս մտածում ես “այ որ այս շորը հագնեմ կհալվի ինձ տեսնելուց”
  12. կարծես այդ ժամանակ ամենինչ հիշեցնում է քեզ նրա մասին
  13. դրսում կարկուտ, անձրև է, բոլորը յախք ու վախքերը կապել են, իսկ դու մտածում ես “այ ինչ ռոմանտիկ կլիներ, եթե նրա հետ այս եղանակին դրսում լինեի”
  14. սրտիդ տեղը հայտնվում է թիթեռ, որն ուզում է դուրս պրծնել կրծքավանդակիցդ
  15. սկսում ես չհավատալ այդ մարդու խոսքերին, իսկ առաջ նույնիսկ այդքան էլ նշանակություն չես տվել, թե ինչեր է ասել
  16. պահանջկոտ ես  դառնում նրա հանդեպ
  17. վերջապես մոռանում ես, որ մի ժամանակ ասում էիր` իաաա միայն դա էր պակաս ամենինչ թողնեմ, մոռանամ հանուն նրա և ինչպես հոյավիճակում գտնվող մարդը իրեն գցում է կամրջից, այնպես էլ դու նետվում ես սիրահարվածության անդունդը

Գնահատեք նրան, ով ձեր կողքին է…

Հիշում եմ, երբ ունեի մի խաղալիք, որին մշտապես անտեսում էի, բոլոր խաղալիքներով խաղում էի, բացի այդ մեկից: Սակայն մի օր, երբ զգացի, որ այն ինձ անհրաժեշտ է, բացահայտեցի, որ այն չկար, անհետացել էր: Մի տեսակ ափսոսանք և մեղավոր զգացի ինձ…

Երբեմն չենք նկատում այն մարդկանց, ովքեր մեր կողիքն են, ովքեր մեր կյանքին երանգներ են հաղորդում: Կարծում ենք, նրանք միշտ մեր կողքին կլինեն, նույնը կլինեն, կսիրեն և կհասնեն մեզ յուրաքանչյուր պահի: Սակայն, երբ մի առավոտ արթնանում ես և իմանում, որ այդ մարդը այլևս չկա, նա այլևս ֆիզիակապես մեր կողքին չի լինի, սկսում ես զգալ քո մեղավորությունը նրա հանդեպ, հիշում, ափսոսում, որ ըստ արժանվույն չես նվիրվել և սիրել նրան, ինչպես նա է արել, նույնիսկ դատապարտում ես քեզ, որ նրա գրած նամակներին երբեմն չես պատասխանել, որովհետև մի քանի վարկյան չես ցանկացել նրան նվիրել: Այլևս փոխել ոչինչ հնարավոր չէ…
Սեր նվիրեք բոլորին, բայց մի անտեսեք իսկապես ձեր սիրո կարիքը զգացող, ձեզ անվերադարձ սեր նվիրող, միշտ ձեր կողքին կանգնած մարդկանց մասին: