Հանրահայտ կատու Պուշոկ Մկաընկերյանը անտարբեր չէր կարող անցնել օրերս՝ Շառիկ Սակավամազյանի արած այս հայտարարության կողքից. <<Այնտեղ ապրում են երեք ընտանիքներ, նրանցից մեկի տանը շատ անցանկալի չորքոտանի է ապրում, ամբողջ օրը ձայն է լսվում անդուր «մյաուււ-մյոււււ», փորում գտնում է իմ հացերը, գողանում տանում է: Յախք զզվում եմ դրանից, հնար լինի մաս-մաս կանեմ>>: (Կարդալ հարցազրույցը Շառիկի հետ)
Պուշոկ խնդրում եմ պատմել Ձեր և Շառիկի հարաբերությունների մասին
Ես դեռ 4 տարեկան էի, երբ իմ բակի շունը՝ «Շոպլիկը» մահացավ: Նա խելոք էր, ենթարկվում էր ինձ, իսկ այդ սատանա Շառիկ կոչվածը եկած օրվանից դուրս չի եկել: Նրա պատճառով շատ իմ բիզնեսներ սկսեցին վարի գնալ, օրինակ ես մլավում էի մարդկանց վրա, իսկ նրանք որպես երախտագիտություն ամբողջ բակի ուտելիքը ինձ էին տալիս: Այդ կռռան շունը սահմանափակում է իմ ազատ տեղաշարժման իրավունքը: Երբեմն սկսում եմ կասկածել, որ այդ բակի տերն ու տիրականը ես եմ, այդ զիբիլոտ մազերով փիլիսոփա շունը իրեն դրել է թագավորի տեղ, ճյուղերով գլուխն է պատում և ուրախ ման գալիս:
Պուշոկ պատմեք ինչպես իմացաք և որոշեցիք հակահարված տալ Շառիկին՝ իր խոսքերի համար
Ինձ համար արևի տակ տաքանում էի, երբ լսեցի, որ կատուներն ու շները ինձ են նայում և քամահրանքով ծաղրում, ծիծաղում: Ասի պահոոոո, ստեղ մի բան էն չի: Վազեցի տուն, բացեցի նոթբուքս, ասի ամենարդյունավետ տեղեկատվության աղբյուրը դա մյաուբուքն է: Մտա ու պոչս փաթաթվեց գլուխս կատաղությունից: Քանի որ Շառիկը միշտ ծաղրում էր, որ ես մուկ չեմ բռնում, կատաղած բռնեցի, հոշոտեցի ու տարա այդ Շառիկի ոտքերի տակ մատաղ արեցի: Հետո նայեցի դեմքին ու այնպիսի բան արեցի, որ ամբողջ կյանքը պետք է գլուխը գետնի մեջ թաղած ման գա, ասացի «Թուուու թքեմ ես քո նամուսին, անպատկառ»: Գնացի Մռյամյա բանկից փողերս հանեցի, եկա քեզ մոտ այ Անի Դավթյան, որ ինձ նման թագավորին թողած զիբլոտից էլ հարցազրույց վերցրել, պատվիրեցի րոպեներ քո մոտից և ահա պատմեցի, որ զայրացած եմ անպատկառ, շնացող Շառիկ Սակավազյանի խոսքերի վրա:
Որպես վերջաբան ինչ կցանկանայիք ասել Շառիկին
Ասեմ, Շառիկ տղա մեծ արարարած եմ այ անդաստիարակ, գիտեցի ում հետ ինչպես վարվել: Զգույշ եղի, կատուների գողի հետ գործ ունես: Քեզանից ինչ շուն, որ չոլկադ աչքերդ են լցվել ու չես տեսնում ինքդ քո արտացոլանքը: Այ տղա, հավաքի քեզ: Շուն չդարձրեցինք, որ գլխներիս նստես….


